Ապրիլ 26, 2024
414 դիտում

ԱԱ-ում Անգլիայի հավաքականի 100-րդ գոլի հեղինակը Մարկուս Ռեշֆորդն է


Լուսանկարը` Manchester United


Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Անգլիան 3:0 հաշվով առավելության է հասել Ուելսի նկատմամբ:


Դուբլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը եւ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա առաջին գոլը հոբելյանական է եղել Անգլիայի հավաքականի համար: Դա անգլիացիների 100-րդ գնդակն է Աշխարհի առաջնություններում:

Բացի այդ, Ռեշֆորդը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 2-րդ ֆուտբոլիստը, որն Անգլիայի կազմում խոշոր մրցաշարերում (ԱԱ եւ ԵԱ) երեք գոլ է խփել: Առաջինը Բոբի Չարլթոնն է:

«Մի քանի օր առաջ ես կորցրել եմ ընկերներիցս մեկին, ով երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Իմ կյանքում մեծ տեղ էր գրավում, լավ ընկեր ու ֆուտբոլի մեծ երկրպագու էր: Այս գոլերը ես նվիրում եմ նրա հիշատակին»,-հանդիպումից հետո խոստովանել է ֆուտբոլիստը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին