Ապրիլ 26, 2024
752 դիտում

«Սլովան»-ը Եվրոպայի Լիգայում ոչ-ոքի է խաղացել «Օլիմպիակոս»-ի հետ


Լուսանկարը` Sk Slovan


«Սլովան»-ը Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում հյուրընկալվելիս խաղացել է «Օլիմպիակոս»-ի հետ:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Նախ «Սլովանն» է հաշվի մեջ առաջ անցել, 63-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Անդրե Գրինը: Սակայն տանտերերին հաջողվել է խփել պատասխան գնդակը, աչքի է ընկել Յուսեֆ Էլ Արաբին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել, ապա փոխարինվել է:

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց Բրատիսլավայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին