Ապրիլ 26, 2024
576 դիտում

Բրազիլացիները տոնել են ԱԱ-ում տարած հաղթանակի 20-ամյակը


Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` bleacherreport.com


Այս տարի լրանում է ուղիղ 20 տարի, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն:

Եզրափակչում Օլիվեր Կանի դարպասը 2 անգամ գրավել է Ռոնալդոն, իսկ չեմպիոնական գավաթը բարձրացնելու պատիվը 2002 թվականի հունիսի 30-ին տրվել է ավագ Կաֆուին: Այդ առիթով լեգենդար հավաքականի ֆուտբոլիստները վերամիավորվել են:

Կաֆուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված զրույցում պատմել է, որ հիմա էլ հպարտ ու ուրախ է, որ իրենց հաջողվել է նման նվաճման հասնել: Դրանից հետո բրազիլացիները չեն կարողացել նորից նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը:

«Այդ հիշողություններն ինձ հետ կմնան մինչեւ կյանքիս վերջը: Հպարտ եմ, որ նման պատմական պահի մասնակիցն եմ եղել: 2002-ին 5-րդ անգամ դարձանք Աշխարհի չեմպիոն, բացի այդ էլ ես էի ավագը, իսկապես մեծ ձեռքբերում էր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին