Ապրիլ 26, 2024
1489 դիտում

Հայաստանի ընտրանին ցանկանում է հետ բերել հավատը թիմի նկատմամբ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ու Գեւորգ Ղազարյանը Մակեդոնիայի դեմ խաղից առաջ հանդիպել են լրագրողների հետ: Ազգերի Լիգայի այս դիմակայությունը կայանալու է վաղը երեկոյան ժամը 8-ին:

Արմեն Գյուլբուդաղյանց

 

Մեզ երկարաժամկետ ծրագիր է պետք, սա Ջիբրալթարի դեմ խաղի մասին չեմ ասում, այլ հայկական ֆուտբոլի` սկսած մանկապետանեկան ֆուտբոլից: Հավաքականում պետք է մրցակցություն լինի, որպեսզի աճ գրանցեք:

 

Մակեդոնիայի դեմ խաղում նոր անուններ կլինեն, բայց դեռ չեմ կարող ասել, թե ովքեր կընդգրկվեն թիմի կազմում: Մակեդոնացիները միշտ հարձակողական ֆուտբոլ են խաղում, կփորձենք համարժեք խաղ ցուցադրել: Շատ մեծ է ցանկությունը, որ վաղը կարողանանք հետ բերել հավատը մեր թիմի նկատմամբ:

 

Ցավալի պարտությունից հետո ուզում ենք, որ մեր ֆուտբոլիստները լավ արդյունք գրանցեն: Յուրա Մովսիսյանի ու Հենրիխ Մխիթարյանի միջեւ լարվածություն չեմ նկատել, երեկ ամբողջ մարզման ժամանակ նրանք միասին են եղել:

 

Լուսանկարը` Photolure

Գեւորգ Ղազարյան

 

Հավաքականում մթնոլորտն իրար հետ վերաբերմունքի առումով նորմալ է, բայց բոլորս էլ տխուր ենք վերջին արդյունքի համար: Նույնիսկ վերլուծելու ժամանակ չենք ունեցել, պետք է մտածել առաջիկա խաղի մասին: Երկրպագուներին հանդիպել ենք, ասել են իրենց կարծիքները, կիսվել են մտահոգություններով: 

 

Մակեդոնիային ծանոթ ենք, լավ, ամուր թիմ ունեն: Տան պատերն օգնում են, ցավոք, վերջին խաղում չստացվեց լավ արդյունքի հասնել, հուսանք այս խաղում կլինի: Մեզ համար հիմա դժվար պահ է, մեկ մեղավոր չկա, ուզում եմ բոլորին խնդրել, որ բոլորս միասին լինենք: Ցանկացած վատ իրավիճակից դուրս գալու համար միասնություն է պետք, այլ ճանապարհ ես չեմ տեսնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին