Ապրիլ 26, 2024
1557 դիտում

Երբ զիջում ես անգամ հետնապահին. Ջիբրալթարն ուժեղ էր Հայաստանից


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն առաջինն էր նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի համար, ու այն նշանավորվեց պարտությամբ:

Հանդիպումը հայ ֆուտբոլիստները համարձակ խաղով սկսեցին, մի քանի գրոհ կազմակերպեցին, որոնց կենտրոնում հիմնականում Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանն էին հայտնվում, ապա ակտիվությունն աստիճանաբար մարեց:

 

15-րդ րոպեին ավագը տուգանային հարված վաստակեց, որը իրացրեց Գեւորգ Ղազարյանը:

 

Մրցակիցը մի քանի անգամ մոտեցավ Արամ Հայրապետյանի դարպասին, բայց գրոհները վտանգավոր չէին:

 

Ապա նորից հայերն անցան գրոհի, նրանք պաշարել էին մրցակցի կիսադաշտը, գրոհում էին աջից, ձախից, կենտրոնով, բայց վերջնական հարվածը ոչ մեկի մոտ էլ չէր ստացվում:

Լուսանկարը` Photolure

Կրկին հաջողությանը մոտ էր Մխիթարյանը, բայց նրա հեռահար հարվածը մի քիչ բարձր ստացվեց, ապա Մովսիսյանի գնդակը որսաց դարպասապահը:

 

Իսկ հաշիվը բացելու ամենառեալ պահը Կամո Հովհաննիսյանն ուներ, նա հենց դարպասապահի դիմաց գնդակն ուղարկեց Կայլ Գոլդվինի ձեռքերի մեջ:

 

Խաղավարտին գրոհելու հերթը ջիբրալթարցիներինն էր, 2 անկյունային ու հեռվից հարված, բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

 

Արդեն 50-րդ րոպեին Ջիբրալթարն առաջ էր հաշվի մեջ: Տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հրայր Մկոյանը, եւ Ջոզեֆ Չիպոլինան դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ 0:1: 

Լուսանկարը` Photolure

Այդ շոկից հետո Հայաստանի ընտրանուն մի քանի րոպե պահանջվեց ուշքի գալու ու խաղը փրկելու ջանքեր գործադրելու համար:

 

Գրոհներն անթիվ էին, բայց ոչ արդյունավետ: Գոլն ընդունելուց հետո իրենց տրամադրության տակ ունենալով 40 րոպե՝ Հայաստանի ընտրանին այդպես էլ չկարողացավ խուսափել պարտությունից:

 

Իսկ երկրպագուները, ովքեր հանդիպումը սկսել էին դուխով վանկարկումներով, այն ավարտեցին ամոթ բացականչություններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին