Ապրիլ 26, 2024
1443 դիտում

Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի «Չիկագո Ֆայրում»


Լուսանկարը` Chicago Fire


Յուրա Մովսիսյանը կրկին հանդես է գալու ԱՄՆ-ում, նա ՄԼՍ-ը ներկայացնող նոր ակումբ ունի:

Մովսիսյանը պայմանագիր է կնքել «Չիկագո Ֆայրի» հետ: 31-ամյա ֆուտբոլիստը ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն:

 

Մինչ այդ Մովսիսյանը հանդես է եկել շվեդական «Յուրգորդեն» ակումբում: Նա թիմի հետ պայմանագիր է կնքել մարտին, սակայն արդեն հուլիսին ակումբը խզել է այն հարձակվողի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին