4418 դիտում

Մոուրինյոն չի բացառել Մխիթարյանի տեղափոխությունն այլ ակումբ


Լուսանկարը` The sun


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի:

«Ամեն մի խաղացող իր գինն ունի, եւ ես այն մարզիչներից չեմ, ովքեր կուրորեն վստահում են մեկ ֆուտբոլիստի: Այնպես որ, երբ տրանսֆերային պատուհանը բացվում է, իսկ ինչ-որ թիմեր հետաքրքրվում են մեր ֆուտբոլիստներով, մենք պետք է որոշենք, թե որ գինն է համապատասխանում այդ խաղացողին»,-ասել է Մոուրինյոն:

 

Նա հիշեցրել է, որ Մխիթարյանը խաղացել է ՄՅՈւ-ի վերջին խաղում, չի բացառվում, որ «Սթոք Սիթիի» դեմ էլ դաշտ դուրս կգա. «Նա մեր խաղացողն է, շատ լավ ֆուտբոլիստ է, կմասնակցի մարզումներին ու երկուշաբթի կխաղա»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am