Ապրիլ 26, 2024
933 դիտում

Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը պատանեկան ԵԱ-ի առաջատարներն են


Լուսանկարը` worldyouth2022.com


Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արդեն կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Մ-18 տարեկանների մրցաշարի առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է, որը վասակել է 5,5 միավոր: 6-րդ տուրում շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել ռուս Մաքսիմ Պոպովի նկատմամբ:

 

Աղջիկների նույն տարիքային մրցաշարում էլ առաջատարը վերջերս պատանիների Աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանն է: Նա 5,5 միավոր ունի եւ վերջին տուրում ուժեղ է եղել ուկրաինացի Սոֆիա Գրիզլովայից:

 

Մ-12 տ. մրցաշարի 3-րդ տեղում 5,5 միավորով ընթանում է Նարեկ Ղազարյանը, որն առաջատարներին լրացուցիչ ցուցանիշներով է զիջում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին