Ապրիլ 26, 2024
2554 դիտում

Պետրոսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ են տարել ԱԱ-ի 8-րդ տուրում


Լուսանկարը` FIDE


Շախմատի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում արդեն կայացել են ութ տուրերի հանդիպումներ:

Հայաստանի ներկայացուցիչներից 8-րդ տուրում հաղթանակ են տարել Մանուել Պետրոսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել, միակ պարտությունը կրել է Շանթ Սարգսյանը:

Հակոբյանն ու Պետրոսյանը վաստակել են 6-ական միավոր եւ առաջատար Փահրամ Մաղսուդլուից (Իրան) հետ են մնում 1,5 միավորով:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը միավորները կիսել է մրցակցի հետ ու այժմ իր ակտիվում ունի 4,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին