Ապրիլ 26, 2024
8506 դիտում

Grand Chess Tour-ի Փարիզի մրցաշարում Արոնյանը գրավել է 4-րդ տեղը


Լուսանկարը` Grand Chess tour


Լեւոն Արոնյանը Փարիզում ավարտված Grand Chess Tour-ում 20 միավորով ելույթն ավարտել է 4-րդ տեղում:

Կայծակնային շախմատի 9 տուրերից 3-ում նա հաղթել է ու 6 ոչ-ոքի գրանցել:

 

23 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան: Նրան հաջորդել են 21,5 միավոր ունեցող Սերգեյ Կարյակինն (Ռուսաստան) ու 21 միավորով Ուեսլի Սոն (ԱՄՆ):

 

Փարիզի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 150 հազ. դոլար: Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարը կայանալու է ամերիկյան Սենթ Լուիսում օգոստոսի 10-16-ը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին