Ստավանգերի մրցաշարում Մագնուս Կարլսենին գեղեցիկ պարտիայում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական:
Աշխարհի չեմպիոնին Արոնյանը հաղթել է գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ, դրանց դիմաց ստացել է հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել, հայտնում է chessfed.am-ը: Պարտիայի 35-րդ քայլին Կարլսենն անձնատուր է եղել:
Հայ շախմատիստն այժմ իր ակտիվում ունի 2,5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ ռուս Վլադիմիր Կրամնիկն ու ընթանում է 3-րդ տեղում: Նրանք առաջատար Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) զիջում են կես քայլով:
Այսօր կայանալու է 5-րդ տուրը, Արոնյանն ուժերն է չափելու Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: