Ապրիլ 26, 2024
6367 դիտում

Գոլովկին-Մարտիրոսյան. Հայ մարզիկը նոկաուտի է ենթարկվել 2-րդ ռաունդում


Լուսանկարը` Los Angeles Times


Մայիսի 5-ին Կալիֆորնիայում Վանես Մարտիրոսյանը մենամարտել է WBA, WBC եւ IBF վարկածներով Աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի դեմ:

Առաջին իսկ վայրկյաններից Գոլովկինը գործել է առաջին համարով ու ոչ մի հնարավորություն չի տվել Մարտիրոսյանին: Հայ բռնցքամարտիկը փորձել է մի քանի հարված հասցնել մրցակցին, սակայն ավելին անել նրան չի հաջողվել:

 

Մենամարտը տեւել է ընդամենը երկու ռաունդ: Երկրորդ ռաունդում Գոլովկինը հուժկու հարվածների շարքով գետնին է տապալել Մարտիրոսյանին ու շարունակում է իր անպարտելի շարքը:

 

Նշենք, որ Գոլովկինը պետք է մենամարտեր Սաուլ Ալվարեսի հետ, սակայն նրա մոտ դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչից հետո էլ որոշվել էր հանդիպում կազմակերպել հենց Մարտիրոսյանի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին