Ապրիլ 26, 2024
exclusive
8604 դիտում

Սառցե տիրույթում. 2018-ի Օլիմպիական խաղերի ուշագրավ դրվագները


Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` japantimes.co.jp

Լուսանկարը` olympic

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` championat.com

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` olympic

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` time.com

Լուսանկարը` variety.com

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` lenta.ru

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` lifeinnorway.net

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` cnn.com


Փետրվարի 25-ին Փհենչհանում մարվեց Օլիմպիական կրակն ու իրենց տերերին գտան բոլոր մեդալները: Ռեկորդներով, նվաճումներով, անհավանական հաղթանակներով ու պայքարով հերթական Օլիմպիական խաղերն անցան պատմության գիրկը:

Mediamax Sport-ն առաջարկում է վերհիշել ամենագեղեցիկ պահերն ու մտապահել, թե ինչով առանձնացան այս խաղերը:

Օլիմպիական գերտերությունները

Օլիմպիական խաղերում ծավալվում է ոչ միայն մարզիկների, այլ իրենց երկրների պայքարը: Մեդալային պայքարը լավագույնս է ի հայտ բերում սպորտային գերտերություններին:

Հարավային Կորեայում անգերազանցելի էին նորվեգացի մարզիկները, որոնց հաջողվեց 39 մեդալի տիրանալ՝ 14-ական ոսկի եւ արծաթ ու 11 բրոնզ: Եռյակում 31 մեդալով հայտնվել են նաեւ Գերմանիան ու 29-ով Կանադան:

Լուսանկարը` time.com


Նորվեգիայի Օլիմպիական թիմը գերազանցեց ԱՄՆ-ի ռեկորդը, որը 2010-ին Վանկուվերում 37 մեդալ էր նվաճել: Վերջին 7 ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում նորվեգացիները 2-րդն են: Եռյակում են ԱՄՆ-ն ու Գերմանիան:

Ընդ որում՝ բոլորովին այլ մեդալային պատկեր է լինում ամառային ու ձմեռային խաղերի ժամանակ, հազվադեպ է պատահում, որ երկուսում էլ նույն հավաքականներն անգերազանցելի լինեն: Ռիոյում նորվեգացիներն ընդամենը 74-րդն էին ու նույնիսկ Հայաստանին զիջեցին, որը 1 ոսկե ու 3 արծաթե մեդալներով 42-րդն էր, մինչդեռ ձմեռային պայքարում չափազանց թույլ է:

Թվային ցուցանիշները

2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել են 2920 մարզիկներ, նրանք ներկայացրել են 92 օլիմպիական կոմիտեներ: Թեեւ սրանք ձմեռային առաջին, սակայն  Կորեայի Հանրապետությունում անցկացված 2-րդ խաղերն էին, 1988-ին էլ Սեուլն էր ընդունել ամառային Օլիմպիադան:

Լուսանկարը` cnn.com


Փհենչհանում ամենաերիտասարդ մասնակիցը եղել է 15-ամյա չինուհի Ու Մենը (ֆրիսթայլ), իսկ ամենատարեցը՝ 49-ամյա ֆին Թոմի Ռանտամյակին (քյորլինգ):

Ամենամեծ պատվիրակությամբ հանդես է եկել ԱՄՆ-ն՝ 242 մարզիկ: 19 երկրներ ընդամենը մեկ մարզիկի են ուղարկել Հարավային Կորեա:

Խաղարկվել է մեդալների 102 հավաքածու՝ 4-ով ավելի Սոչիի խաղերից: Մեդալների տիրացել են 30 երկրների մարզիկներ, իսկ ոսկե՝ 22: Ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալակիր է դարձել Հունգարիան:

Պիտա Տաուֆատոֆուան (Տոնգայի Թագավորություն) ոչ միայն մասնակցել է 2016-ի ու 2018-ի Օլիմպիական խաղերին, այլ նաեւ իր երկրի դրոշակակիրն է եղել: Ռիոյում նա հանդես է եկել թաեքվոնդոյում, իսկ Փհենչհանում՝ դահուկավազքում:

Ձմեռային խաղերում ամենատիտղոսակիր մարզիկը նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենն է: Մինչ այս խաղերը նա ամենաշատ մեդալներ ունեցող մարզուհին էր: 2002-2014 թթ. Բյորգենը տիրացել էր 6 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալի: 2018-ին իր հավաքածուին նա ավելացրել է եւս 2 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալ: Նախկինում ռեկորդը պատկանում էր նրա հայրենակից Ուլե-Էյնար Բյորնդալենին՝ 8 ոսկե, 4 արծաթե ու 1 բրոնզե մեդալ:

Լուսանկարը` time.com


Չեխ Էսթեր Լեդեցկայան էլ միակ մարզուհին է, որը ոսկե մեդալներ է նվաճել 2 տարբեր մարզաձեւերում՝ լեռնադահուկային սպորտում ու սնոուբորդում:

Խաղերը հարուստ են եղել նաեւ համաշխարհային ու օլիմպիական ռեկորդներով:

«OAR» դարձած Ռուսաստանն ու ռեկորդները

Դոպինգային սկանդալի մեջ ներքաշված Ռուսաստանի Օլիմպիական հավաքականին արգելվեց հանդես գալ սեփական դրոշով ու անվանումով: Ռուս մարզիկները ելույթ ունեցան Օլիմպիական դրոշով ու կոչվեցին Olympic Athletes from Russia:

Ոսկե մեդալակիրներ խաղերում դարձան 15-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան ու հոկեյի հավաքականը: Գեղասահորդուհին այս Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ Օլիմպիական չեմպիոնուհին է, թեեւ գեղասահքում ամենեւին էլ առաջինը չէ, իսկ հոկեյի հավաքականն առաջին ոսկին բերեց անկախ Ռուսաստանին: Պավել Դացյուկն էլ ՕԽ-ի ամենատարեց չեմպիոնն է, նա 39 տարեկան է: Թիմային պայքարում ռուսները զբաղեցրին 13-րդ տեղը:

Լուսանկարը` cnn.com


2 Կորեա՝ մեկ դրոշ

Օլիմպիական խաղերը կհիշվեն նաեւ երկու Կորեաների միասնությամբ: Մշտապես հակամարտող երկրների ղեկավարները համաձայնվել էին գոնե խաղերի ընթացքում մոռանալ բոլոր տարաձայնություններն ու հանդես գալ մեկ դրոշի տակ:

Խաղերի բացման արարողության ժամանակ միասնական Կորեայի դրոշը տարան հարավկորեացի բոբսլեյիստ Վոն Յուն Չժոնն ու ԿԺԴՀ-ի հոկեիստուհի Խվան Չուն Գումը: Կանանց հոկեյի պայքարում երկու երկրները միասնական թիմ ներկայացրին:

Դատարկ տրիբունաները

Օլիմպիական խաղերի վերջին օրը կազմկոմիտեի նախագահ Լի Խի Բոմն ուրախությամբ հայտնել էր, որ իրենց հաջողվել է վաճառել տոմսերի 107,7 % -ը:

Մինչդեռ խաղերի ընթացքում արված լուսանկարներն այլ բան էին ցույց տալիս՝ համարյա բոլոր մրցումներում տրիբունաները կիսադատարկ էին:

Լուսանկարը` lenta.ru


The Wall Street Journal-ը դեռ խաղերի ընթացքում էր գրել, որ իրականում տոմսերը փորձել են տարածել կառավարական մարմինների աջակցությամբ: Օրինակ, Սեուլի քաղաքային կառավարչությունը գնել էր 42 հազար տոմս ու դրանք բաժանել անապահով ընտանիքներին: Հենց նման ցուցանիշն էլ ապահովել է տոմսերի վաճառքի բարձր տոկոսայնությունը: Խաղերին հետեւել է 1 մլն 330 հազ. հանդիսական:

Մարզիկների սիրային արկածները

Ծանոթությունների Tinder հավելվածը նույնպես արժանի է Օլիմպիական ոսկի ստանալ, հենց դրա շնորհիվ են խաղերի ընթացքում մարզիկները ծանոթացել ու շփվել իրար հետ:

«Յուրաքանչյուր Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նկատում ենք, որ Tinder-ն անփոխարինելի է Օլիմպիական ավանում: Մրցումների սկսվելուն զուգահեռ մեծանում է նաեւ ակտիվությունը մեզ մոտ»,- ասել են ընկերությունում ու մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրել:

Լուսանկարը` japantimes.co.jp


Instagram-ում նույնիսկ բացվել էր tinderpyeongchang, այնտեղ տեղադրվել են այն օլիմպիականների լուսանկարները, որոնք ցանկանում էին ծանոթանալ: Մինչ էջը փակելն այնտեղ մոտ 40 մարզիկներ են հայտնվել, նրանց թվում են եղել ամերիկացի Ջեյսոն Տերդիմանը, նորվեգացի Մարեն Լունդբյուն, կանադացի Ջասթին Կուկը:

Օլիմպիական խաղերում վաղուց սեքսն արգելված չէ, ու մարզիկներն առիթը բաց չեն թողնում միմյանց ծանոթանալու ու շփվելու: Խաղերի մեկնարկում ավան է բերվել 110 հազ. պահպանակ՝ յուրաքանչյուր մասնակցի համար 37-ը, այն 10 հազարով ավելի շատ է եղել, քան Վանկուվերում 2010-ին ու 2014-ին Սոչիում: Սակայն բացարձակ ռեկորդը սահմանվել է 2016-ին Ռիոյում ՝450 հազար տուփ:

Միակ սահմանափակումն այն է, որ 2014 թ. խաղերի ժամանակ ՄՕԿ-ն արգելում է սեքսով զբաղվել փողոցում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին