Մայիս 04, 2024
441 դիտում

Լյովա Վարդանյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը 4 ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա


«Դինամո» մարզահամալիրում երեկ որոշվել են Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված Մ-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարի բոլոր հաղթողները:


Եզրափակիչ գոտեմարտերի առաջին օրը հայ ազատ ոճայիններից հաղթող էին դարձել Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Մուսիկյանը (65 կգ), երեկ նրանց են միացել եւս երկուսը: Մինչեւ 86 կգ քաշային կարգում առաջինն է դարձել Մուշեղ Մկրտչյանը, իսկ 125 կգ-ում՝ Լյովա Գեւորգյանը:

Այս տարի հուշամրցաշարում ուժերն են չափել 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Իտալիայի ավելի քան 140 ըմբիշներ:

Մեկ ամսից կայանալու է Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանի խոսքով՝ մրցաշարն ուժերը փորձելու լավ առիթ էր. «Ոչ միայն մեզ, այլ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների համար սա կարեւոր միջազգային փորձ է: Ամեն ինչ պետք է կանենք մրցաշարի շարունակականությունն ապահովելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին