Մայիս 04, 2024
692 դիտում

Խնձրցյանն ու Մուսիկյանը Լյովա Վարդանյանի անվան հուշամրցաշարի հաղթողներն են


Լուսանկարը` ԿԳՄՍ


«Դինամո» մարզահամալիրում շարունակվող Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված Մ-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարում հայտնի են դարձել առաջին հաղթողները։

 

Այս տարի ելույթ են ունենում 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Իտալիայի ավելի քան 140 ըմբիշներ, հայտնում է ԿԳՄՍ-ն։

 

Հայաստանի հավաքականի կազմում հաղթողներ են դարձել Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Մուսիկյանը (65 կգ): 2-րդ մրցանակակիրներն են Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (74 կգ):

 

Բրոնզե մեդալներ էլ նվաճել են Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) եւ Նարեկ Հարությունյանը (74 կգ)։

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարեւորել է հուշամրցաշարի անցկացումը՝ որպես հարգանքի տուրք անվանի մասնագետի հիշատակին: «Լյովա Վարդանյանը մեծ նվիրյալ էր ու նաեւ հիանալի մարդ: Այսպիսի մրցաշարերը շատ կարեւոր են երկրի ճանաչման ու մեր մարզիկներին փորձի ձեռքբերման առումով, որի շնորհիվ հետագայում կկարողանան տիտղոսներ նվաճել ամենաբարձր հարթակներում»,- նշել է նա:

 

Հուշամրցաշարի եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը շարունակվելու են նաեւ այսօր։ 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին