Ապրիլ 26, 2024
6069 դիտում

Հովհաննիսյանը նվաճել է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր


Լուսանկարը` UWW


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Արգենտինայում կայանալիք Օլիմպիական խաղերում մեկ ներկայացուցիչ կունենա:

Իր մասնակցությունը խաղերում ապահովել է վերջերս Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող Սահակ Հովհաննիսյանը (60 կգ):

Mediamax Sport-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասել է, որ նա վնասվածքի պատճառով հնարավոր է բաց թողնի պատանեկան ԱԱ-ն, որը կայանալու է հուլիսին, ու պատրաստվի խաղերին:

Օլիմպիական խաղերն անցկացվելու են հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին