Ապրիլ 27, 2024
22464 դիտում

Ալեքսանյանը համաձայն չէ լավագույն մարզիկների ընտրության նոր կարգի հետ


Լուսանկարը` Photolure


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց պարգեւները ստացան Հայաստանի 10 լավագույն մարզիկները:

Աշխարհի եռակի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրումից հետո խոսել է լրագրողների հետ ու իր կարծիքը հայտնել լավագույնների ընտրության նոր կարգի մասին:

 

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը սպորտային երկիր է, եւ լավագույնների թվում լինելը մեծ պատիվ է:

 

Այս տարին ինձ համար հատկապես առանձնացավ Աշխարհի առաջնությունում հաղթանակով, եռակի չեմպիոն դարձա:

 

Արժանի մարզիկներ ունեինք, որոնք տասնյակում չեն ընդգրկվել, նրանց թվում են ազատ ոճի ըմբիշները, որոնք ԱԱ-ի մեդալակիրներ են դարձել, ինչպես նաեւ Մ-23 տ. ծանրամարտի ԵԱ-ի հաղթող Գոռ Մինասյանը:

 

Իմ կարծիքով՝ այս ամենը սպորտի նախարարության մեղքով է եղել, քվեարկությունը սխալ է կազմակերպվել: Եթե Աշխարհի մրցանակակիրը 10 լավագույնների մեջ չի ընդգրկվում, դրա ինչն է արդար:

 

Մենք ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ աշխարհի բազմաթիվ մեդալակիրներ ունենանք: Եթե ընդամենը տասը լավագույններն են ընտրվում, ապա պետք է արժանիները լինեն:

 

Թող տպավորություն չստեղծվի, թե ինձ համար եմ բողոքում, ուղղակի համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ես բոլոր մարզիկներին էլ շնորհավորել եմ ու հպարտ եմ նրանցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին