Ապրիլ 27, 2024
exclusive
35004 դիտում

Հայաստանի ազատ ոճի թիմը պատրաստվում է Մ-23 տ. ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությանը:

Ազատ ոճայիններից մրցավայր են մեկնելու Գեւորգ Թադեւոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանն (70 կգ) ու Հրայր Ալիխանյանը (74 կգ):

Mediamax Sport-ին հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ ամբողջական թիմով չեն մասնակցելու, քանի որ այդ տարիքային խմբում բավական ուժեղ ըմիշներ չունեն:

«Ընտրել ենք մեր լավագույն ըմբիշներին: Նրանք Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի մրցաշարում էլ իրենց լավ են դրսեւորել»,- նշել է մարզիչը:

Թիմը մարզումներն անցկացնում է Օլիմպավանում եւ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի դահլիճում:

Ազատ ոճայինները մրցավայր են մեկնելու նոյեմբերի 23-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին