Ապրիլ 27, 2024
30108 դիտում

Գարիկ Բարսեղյանն Անդիեւի մրցաշարի 2-րդ մրցանակակիր է


Գարիկ Բարսեղյանը
Գարիկ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook


Վլադիկավկազում կայացել է Օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիեւին նվիրված ազատ ոճի միջազգային ըմբշամարտի մրցաշարը:

Մասնակցել են մոտ 200 մարզիկներ Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից, Թուրքիայից, Ռումինիայից ու Պերուից:

Հոկտեմբերի սկզբին Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի մրցաշարի հաղթող Գարիկ Բարսեղյանը 2-րդ մրցանակակիր է դարձել մինչեւ 61 կգ քաշային կարգում: Եզրափակչում նա զիջել է Հաջիմագոմեդ Ալիեւին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին