Ապրիլ 27, 2024
18587 դիտում

3 մարզիկներ սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ են ստացել


Լուսանկարը` wrestlersarewarriors.com


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է շնորհել:

Դրանց արժանացել են հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի Աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը եւ սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի արծաթե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:

Նախարարը շնորհավորել է մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին