Ապրիլ 26, 2024
18548 դիտում

Կարեն Ասլանյանը զինվորականների ԱԱ-ում ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցում է զինվորականների Աշխարհի առաջնությանը:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկող թիմում երկու ըմբիշներ եզրափակիչ են անցել:

Իր բոլոր գոտեմարտերում հաղթել ու ոսկե մեդալ է նվաճել մինչեւ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Եզրափակչում նա ուժեղ է եղել Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիյանկինից:


Եզրափակիչ է անցել նաեւ Արմեն Հակոբյանը (71 կգ):
 
Լիտվա են մեկնելու 8 ըմբիշներ, այդ թվում եւ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Արման Բաղդասարյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին