Ապրիլ 27, 2024
8794 դիտում

Կարեն Զուրաբյանը երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն է


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Ֆինլանդական Տամպերե քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամատի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Րոպեներ առաջ մինչեւ 50 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Զուրաբյանը եզրափակչում հանդիպել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր ադրբեջանցի Շահին Մուխտարովին:

 

Առաջին մրցափուլում մրցակիցն առաջ է եղել 4:1 հաշվով, երկրորդում Զուրաբյանն անհամեմատ ակտիվ է գործել ու կարողացել է անընդհատ գրոհել: Սակայն գոտեմարտն ավարտվել է 6:5 հաշվով հօգուտ ադրբեջանցու: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկել են որոշումը, բայց մրցավարներն այն չեն բավարարել ու եւս մեկ միավոր են տվել Մուխտարովին:

 

Զուրաբյանը, որն առաջին անգամ էր ելույթ ունենում երիտասարդական ԱԱ-ում, նվաճել է արծաթե մեդալ:

 

Մինչ այդ հայ մարզիկը հաղթանակներ էր տարել Կոսովոյի, Մոնղոլիայի եւ Ղազախստանի ըմբիշների նկատմամբ:

 

Քիչ անց գորգ է դուրս գալու Սարգիս Հովսեփյանը (96 կգ), որը բորնզե մեդալի համար պայքարում հանդիպելու է Թուրքիայի ներկայացուցիչ Իբրահիմ Չիվտչիին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին