Ապրիլ 26, 2024
exclusive
15532 դիտում

ԱԱ-ին հունահռոմեական ընտրանին ամբողջական կազմով չի մասնակցելու


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն օգոստոսի 1-6-ը կայանալիք երիտասարդների Աշխարհի առաջնությունում ամբողջական կազմով չի հանդես գալու:

Mediamax Sport-ին թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ ներկայացուցիչ չենք ունենալու մինչեւ 84 ու 96 կգ քաշային կարգերում, քանի որ Եվրոպայի առաջնությունում ու միջազգային մրցումներում ըմբիշները լավ չեն դրսեւորել իրենց:

Իսկ ԱԱ-ում ելույթ են ունենալու Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Թիմը մրցավայր է մեկնելու օգոստոսի 3-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին