Հուլիս 22, 2025
exclusive
23333 դիտում

Ազատ ոճի ընտրանին հավաք է անցկացնում Ծաղկաձորում


Լուսանկարը` Facebook


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հունիսի 21-ից հուլիսի 5-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Mediamax Sport-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ հավաքին մասնակցում է 26 ըմբիշ:

«Հուլիսի 6-ին Կասպիյսկում կմասնակցենք Ալի Ալիեւի մրցաշարին: Դեռ անուններ չեմ կարող նշել, քանի որ հավաքը շարունակվում է: Միայն ավարտից հետո կընտրեմ 5 ըմբիշների»,- ասել է նա:

Կուրղինյանի խոսքով, մինչեւ օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք Աշխարհի առաջնությունը նախատեսում են համատեղ հավաք անել Ռուսաստանի կամ Վրաստանի ընտրանու հետ:

Կուրղինյանը, որն այս ամսվանից է փոխարինում հավաքականի գլխավոր մարզիչ մարզիչ Արմեն Մկրտչյանին, նշել է, որ շատ պատասխանատու ու դժվար աշխատանք է ստանձնել:

«Հեշտ չէ թիմի մարզիչ լինելը, սակայն, բարեբախտաբար, իմ կողքին հավատարիմ ու լավ մարդիկ կան, ովքեր էլ օգնում են: Թիմ ղեկավարելը մեկ մարդու գործ չէ: Առաջին հերթին պետք է անաչառ լինել, բոլորին հավասար աչքով նայել ու մրցումների տանել լավագույններին»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին