Մայիս 17, 2024
20253 դիտում

Կարեն Զուրաբյանը երիտասարդական ԵԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Դորտմունդում ընթացող ըմբշամարտի ազատ ոճի Եվրոպայի երիտասադական առաջնությունում Հայաստանի ընտրանին մեկ բրոնզե մեդալ է նվաճել:

Առաջնության մեկնարկային օրը պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել մինչեւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: Բրիոնզի համար պայքարում նա 11:4 հաշվով ուժեղ է եղել թուրք Էնգին Չետինից:

Այսօր ելույթները շարունակելու են եւս 4 ըմբիշներ: Բոլորն էլ պայքարը սկսելու են 1/8 եզրափակչից:  Արսեն Հարությունյանը (55 կգ) հանդիպելու է Պավլո Վիզիրին (Ուկրաինա), Գեւորգ Մխեյանի (66 կգ) մրցակիցը վրացի Միրզա Սխուլուխիան է:

Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) ուժերն է չափելու շվեյցարացի Սամուել Սչերերի հետ, իսկ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ)՝ Ռոման Դովխալյուկի (Ուկրաինա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին