Ապրիլ 26, 2024
exclusive
15954 դիտում

Երիտասարդական ԵԱ-ում Հայաստանը կներկայացնեն 8 ազատ ոճայիններ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Դորտմունդում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասադական առաջնությունը:

Հայաստանի ազատ ոճի ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցելու են Հայաստանի այս տարվա առաջնության հաղթողները:

Նրանք են Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Հիմա ազատ ոճայիններն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում, մինչ այդ մարզվել են Ծաղկաձորում ու Վլադիկավկազում:

ԵԱ-ում ազատ ոճի թիմը հանդես է գալու հունիսի 27-28-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին