Ապրիլ 26, 2024
8701 դիտում

UWW-ն ներկայացրել է հունահռոմեականների վարկանշային աղյուսակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի նոր վարկանիշային աղյուսակը: Ուժեղագույն ըմբիշների ցանկում ընդգրկվել են 6 հայեր:

Մինչեւ 98 կգ քաշային Ռիոյի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իջել է 3-րդ հորիզոնական: Այս տարվա Եվրոպայի առաջնությունում նա բրոնզե մեդալ էր նվաճել:
 
Մինչեւ 66 կգ քաշային կարգում 6-րդն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: 

Լավագույնների թվում են նաեւ Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին