Մայիս 09, 2024
3351 դիտում

Կայացել է ազատ ոճի երիտասարդական առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հանգստյան օրերին Վանաձորում Հայաստանի չեմպիոններին են որոշել երիտասարդ ազատ ոճայինները:

Մասնակցել են մոտ 100 ըմբիշներ Երեւանից ու մարզերից: Հաղթողներ են դարձել Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Մրցաշարից հետո ձեւավորվելու է Հայաստանի ընտրանու կազմը, որը պատրաստվելու է ամռանը կայանալիք Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին