Ապրիլ 27, 2024
5288 դիտում

UWW. Ալեքսանյանը շարունակում է իր քաշային կարգում լինել լավագույնը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը: Ուժեղագույն ըմբիշների ցանկում ընդգրկվել են 7 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ:

Մինչեւ 98 կգ քաշային կարգում դեռեւս շարունակում է անգերազանցելի լինել Ռիոյի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
 
Մինչեւ 66 կգ քաշային կարգում 2-րդն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: 
 
Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) 8-րդն է:
 
Լավագույնների թվում են նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին