Ապրիլ 27, 2024
5055 դիտում

Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Կիեւի մրցաշարի եզրափակիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ներկայացուցիչ շարունակում է պայքարը Կիեւի մրցաշարում:

Մինչեւ 59 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ սկսվեն սփոփիչ գոտեմարտերը:

Սարգիս Քոչարյանը (80 կգ) դուրս է եկել եզրափակիչ: Նա հաղթել է երկու գոտեմարտում, իսկ ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Դմիտրո Պուշկովը: Նույն քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը երրորդ տեղի համար կհանդիպի Օլեքսի Օսնիաչին (Ուկրաինա):

Արթուր Շահինյանը (98 կգ) եւս դուրս է եկել եզրափակիչ: Այդ փուլում նա ուժերն է չափելու Դիմիտրիվ Տիմչենկոյի (Ուկրաինա) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին