Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի առաջին մեդալը նվաճել է Արթուր Ալեքսանյանը:
Մեր ամենաուժեղ ու տիտղոսակիր մարզիկներից մեկն այս անգամ եւս հուսախաբ չարեց: Նա մեկը մյուսի հետեւից անցկացրեց տպավորիչ գոտեմարտեր, հաղթեց ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին ու դուրս եկավ եզրափակիչ:
Այստեղ նրան սպասում էր Իրանի ներկայացուցիչ Ղասեմ Ռեզային: Առաջին իսկ րոպեներից հայ մարզիկն իր ձեռքը վերցրեց ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր ու տոնեց գեցեղիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ արդեն իսկ նվաճել է Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Բացի Ալեքսանյանից Ռիոյում հանդես կգա նաեւ Միհրան Հարությունյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: