Ապրիլ 27, 2024
6074 դիտում

Օլիմպիական վերջին վարկանշային մրցաշարում հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը


Լուսանկարը` Mediamax


Թաիլանդական Պուկետում մարտի 31-ին մեկնարկելու է ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը։

Այս մրցաշարը վերջինն է լինելու ծանրորդների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան պայքարել Օլիմպիական վարկանշային միավորների համար։

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մրցավայր է մեկնելու վաղը լուսադեմին, հայտնում են ՀԱՕԿ-ից։ Մեր երկիրը ներկայացված է լինելու միայն տղամարդկանց պայքարում։ Գավաթում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Առաջինը հարթակ է դուրս գալու Անդրանիկ Կարապետյանը, որի ելույթն ապրիլի 6-ին է։ Ապրիլի 8-ին ելույթ կունենան Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը, իսկ 11-ին՝ Լալայանն ու Մարտիրոսյանը։


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին