Մայիս 08, 2024
12279 դիտում

ԵԱ. Հայ ծանրորդներից առաջինը ելույթները կսկսի Իզաբելա Յայլյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօրվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ծանրորդները սկսելու են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարը:

Առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին հանդես է գալու 6, իսկ կանանց թիմը 3 ծանրորդով:

Առաջինը ելույթները սկսելու են հայ ծանրորդուհիները: Մինչեւ 58 կգ քաշային կարգում ուժերն է չափելու Իզաբելա Յայլյանը: Սոնա Պողոսյանի (75 կգ) ելույթը ապրիլի 6-ին է, իսկ  Տաթեւ Հակոբյանինը (90 կգ)՝ ապրիլի 7-ին:

Տղամարդկանց ընտրանու կազմում ապրիլի 6-ին մեկնարկելու է Անդրանիկ Կարապետյանը (85 կգ):

Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը հանդես են գալու ապրիլի 7-ին, երիտասարդների ԵԱ-ի հաղթող Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) հարթակ են դուրս գալու ապրիլի 8-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին