Ապրիլ 27, 2024
8573 դիտում

Մինասյանն ու Մարտիրոսյանը սպորտի վաստակավոր վարպետներ են


Սիմոն Մարտիրոսյանը
Սիմոն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Մինասյանը
Գոռ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:

Նա ծանրամարտի ընդհանուր վիճակը Հայաստանում դրական է գնահատել: Ռոստոմյանի խոսքով՝ ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին, ինչպես նաեւ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

«Օլիմպիական երկու արծաթե մեդալները նախաօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Կարծում եմ, մեր ծանրորդները կարող են նվաճել նաեւ օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:

Նա սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին