Ապրիլ 27, 2024
11080 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ ծանրորդները շարունակում են հաջող հանդես գալ երիտասարդական Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է իսրայելական Էլիաթ քաղաքում:

Այսօր Մ-20 տ. պայքարում լավագույնն է դարձել այս տարվա Օլիմպիական խաղերի արծաթե ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը:

 

Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 400 կգ ու անհասանելի դարձել մրցակիցների համար` նվաճելով այս տարվա իր արդեն 4-րդ մեդալը:

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ, Մ-20): Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը (75 կգ) արծաթե մեդալ էր նվաճել, իսկ Սամվել Գասպարյանը (94 կգ)՝ դարձել բրոնզե մեդալակիր:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին