Մայիս 08, 2024
8672 դիտում

Աշխարհի գավաթի տոնական մթնոլորտը տարբեր երկրներում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Առաջին անգամ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կայանում է Միջին Արեւելքում: Եղանակային պայմանների պատճառով դեռ տարիներ առաջ որոշվել էր, որ ամռան փոխարեն խաղերը կկայանան աշնան վերջին ու ձմռան սկզբին:

Լուսանկարը` Reuters


Եւ ահա, երեկ Դոհայում մեկնարկեց սպասված, քննարկված ու քննադատված առաջնությունը:

Լուսանկարը` Reuters


Մի շարք հայտնի մարդիկ ու նաեւ պետություններ քննադատում են Կատարին մարդու իրավունքների խախտումների, խտրականության, շինարարության ժամանակ եղած բազմաթիվ զոհերի համար:

Լուսանկարը` Reuters


Չնայած այս ամենին, միլիոնավոր երկրպագուներ մեծ ոգեւորությամբ են պատրաստվել Մունդիալին եւ իրենք իրենց տոն են պարգեւում:

Լուսանկարը` Reuters


Ոչ բոլորն են կարող մեկնել Կատար ու ստադիոնում հետեւել սիրելի թիմերի երկրպագուներին, բայց դա չի խանգարում իրենց բնակավայրերում եւս ստեղծել ֆուտբոլային հիանալի մթնոլորտ:

Լուսանկարը` Reuters


Բրազիլիայում ամիսներ առաջ՝ հարուստների թաղամասերից մինչեւ ամենաաղքատ ու հանցագործներով լի ֆավելաներ պատվել են ազգային գույներով:

Լուսանկարը` Reuters


Բանգլադեշը, ճիշտ է, չի մասնակցելու ԱԱ-ին, բայց փողոցները զարդարվել են հայտնի ֆուտբոլիստների պատկերներով:

Լուսանկարը` Reuters


Սա էլ Խորվաթիայի հավաքականին Դոհա հասցրած օդաչուն է, որը վայրէջքից հետո ծածանում է իր երկրի դրոշն ու հաջողություն մաղթում ֆուտբոլիստներին:

Լուսանկարը` Reuters


Ավարտենք մեր ֆոտոշարքը Թունիսի երկրպագուների հետ: Սպորտային դաստիարակությունը սկսվում է փոքր տարիքից: Միշտ էլ կարելի է երեխայի հետ գնալ ստադիոն ու սովորեցնել նրան մեծ նվիրումով աջակցել ազգային հավաքականին:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին