Մայիս 09, 2024
1071 դիտում

Երիտասարդական ԵԱ․ Մանուկյանը՝ ոսկե, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ


Լուսանկարը` FIG


Իտալական Ռիմինի քաղաքում քիչ առաջ հայտնի են դարձել մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգթափերի մեդալակիրները։

Աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը կրկին փայլուն է հանդես եկել ու հիացրել ներկաներին։ Նա վաստակել է 14,500 միավոր ու, առաջ անցնելով բոլոր մրցակիցներից, դարձել Եվրոպայի չեմպիոն։

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ ԱԱ-ի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը եւս անմասն չի մնացել մեդալներից։ Նա 14,266 միավորով դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Արծաթը բաժին է ընկել բուլղարացի Դավիթ Իվանովին՝ 14,300։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին