Մայիս 02, 2024
1091 դիտում

Էրեբունիում մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համալիր կկառուցվի


Լուսանկարը` ԿԳՄՍ


Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։

Կենտրոնի նախագիծը պատրաստ է, իսկ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թթ. ընթացքում: Այն նախատեսվում է կառուցել Երեւանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։

Մենապայքարային եւ խաղային մարզաձեւերի համալիրը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար, հայտնում են քաղաքապետարանից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին