Ապրիլ 27, 2024
1004 դիտում

ՕԽ-ի ջահը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի այգիներում


Լուսանկարը` paris2024.org


Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը կվառվի հուլիսի 26-ին Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի այգիներում:

Ենթադրվում էր, որ կարող է տեղադրվել Էյֆելյան աշտարակի վրա, մինչդեռ կազմակերպիչները մտածում էին այն տեղադրել Լուվրի բակում: Դեռ հայտնի չէ, թե ով կվառի ջահը։

Ֆրանսիայի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով՝ մերժել են ՕԽ-ում աշխատել ցանկացող ավելի քան 700 մարդու: Ստուգվել է շուրջ 150 հազար մարդ, հետախուզվել են նաեւ հազարավորները։

Ոստիկանության հատուկ ջոկատայինները Սենա գետում անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություններ։ Մշակվել են ահաբեկիչներին չեզոքացնելու տարբերակներ, հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին