Ապրիլ 26, 2024
4401 դիտում

Իտալիան 2026 թ. ձմեռային ՕԽ-ի անցկացման հայտ կներկայացնի


Լուսանկարը` elinfluencer.com


Իտալիայի ազգային Օլիմպիական կոմիտեն հավակնում է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը:

Պլանավորվում է, որ խաղերը կայանալու են 3 քաղաքներում՝ Միլանում, Թուրինում ու Կորտինե դ’Ամպեցցոյում:

Վերջին անգամ Իտալիայում 2006-ին Թուրինն է հյուրընկալել Օլիմպիական խաղեր:

2026 թվականի խաղերի անցկացման վայրը որոշվելու է 2019 թվականի սեպտեմբերին: Իտալիայից բացի հավակնորդներն են Էրզրումը (Թուրքիա), Սապպորոն (Ճապոնիա), Սթոքհոլմը (Շվեդիա) ու Կալգարին (Կանադա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին