Ապրիլ 27, 2024
exclusive
1901 դիտում

Աշոտ Կարապետյան. Օլիմպիական խաղերին մասնակցելը մեծ փորձ էր


Լուսանկարը` Olympic


Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն Օլիմպիական խաղերում ոլորավայրէջք ձեւում այսօր առավոտյան զբաղեցրել էր 42-րդ տեղը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիկն ասել է, որ գոհ է իր ելույթից:

«Իհարկե, լարվածություն կար, բայց ընթացքում այն հաղթահարեցի: Ես ամենափոքր մասնակիցն էի՝ 18 տարեկան: Կարծում եմ, որ հետագայում ավելի լավ կդրսեւորեմ ինձ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ու ուժեղ մարզիկների հետ շփվելը մեծ փորձ էր ինձ համար»,-նշել է Կարապետյանը:

Խաղերն ավարտվելու են փետրվարի 25-ին: Հայաստանի երեք մարզիկներն էլ Փհենչհանում են ու բոլորն էլ կմասնակցեն փակման արարողությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին