Ապրիլ 26, 2024
exclusive
7292 դիտում

Հայաստանի բաց առաջնությունում մասնակցում են նաեւ վրացիները


Լուսանկարը` en.wikipedia.org


Հայաստանի սուսերամարտի թիմային բաց առաջնությանը մասնակցում է նաեւ Վրաստանի հավաքականը:

Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը Mediamax Sport-ին ասել է, որ առաջնությունում 5 թիմեր են պայքարում: Արդեն որոշվել են խոցասուսեր ձեւի հաղթողները: Եւ աղջիկների, եւ տղաների մրցաշարերում առաջին տեղը Վրաստանի թիմն է զբաղեցրել:

Հայ աղջիկները զիջել են ընդամեը մեկ միավորի տարբերությամբ՝ 38:39 հաշվով: Տղաների թիմը էլ 2-րդ տեղն է զբաղեցրել եզրափակչում 45:37 հաշվով պարտվելուց հետո:

«Ցավոք, մեր առաջատար սուսերամարտիկներ Մայքլ Հովհաննիսյանն ու Էդուարդ Հովիկյանը վնասվածքներ ունեն ու չկարողացան մասնակցել: Դա արդյունքի վրա մեծապես ազդեց»,- նշել է Մադոյանը:

Այսօր կորոշվեն ճկասուսեր մրցաձեւի մրցանակակիրները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին