Ապրիլ 27, 2024
9963 դիտում

Հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երեւանի 1-ին բաց առաջնութունը


Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am

Լուսանկարը` yerevan.am


Առաջին անգամ կազմակերպվել է հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երեւանի բաց առաջնութունը: Մասնակցել են թենիսիստներ Երեւանից, մարզերից ու Արցախից:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցողներին մարզական միջոցառումների մեջ ներգրավելն ու նրանց համար ակտիվ ժամանց ապահովելն է եղել:

Մրցումների արդյունքներով կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Մելանյա Ղազարյանը, նրան հաջորդել են Արմինե Մարտիրոսյանն ու Էլեն Սարգսյանը:

Անվասայլակավոր թենիսիստների պայքարում առաջին երեք տեղերն զբաղեցրել են Նուբար Կիրակոսյանը, Հունան Հունանյանը եւ Սողոմոն Ներսիսյանը:

Ոչ սայլակավոր հաշմանդամ մարզիկներից ամենաուժեղը Գեւորգ Բեգլարյանն է եղել: 2-3-րդ տեղերն էլ զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանն ու Արթուր Գալստյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին