Ապրիլ 26, 2024
10194 դիտում

Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԱԱ-ի հետագա պայքարից


Լուսանկարը` Photolure


Հայաստանի բասկետբոլի հավաքականն Աշխարհի առաջնության նախընտարական վերջին խաղն անցկացրեց Երեւանում: Մրցակիցը Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանին էր:

Վերջին խաղն անչափ կարեւոր էր երկու թիմերի համար էլ, քանի որ հաղթողն իրավունք էր ստանալու դուրս գալ հաջորդ փուլ:

 

Առաջին իսկ րոպեներից հայ բասկետբոլիստներին հսկայական աջակցություն էին ցույց տալիս երկրպագուները: Հաշվի մեջ մեկ առաջ էին լինում տանտերերը, մեկ` հյուրերը: Առաջին քառորդում Նիկշա Բավցեւիչի սաները հաղթեցին նվազագույն հաշվով` 25:24:

 

Երկրորդում հայերը կրկին փոքրիկ առավելություն ունեին, սակայն վերջին րոպեներին մրցակիցը կարողացավ հստակ իրացնել հնարավորություններն ու հաղթել 43:41 հաշվով:

 

Վերջին երկու քառորդում Հայաստանի հավաքականն ակնհայտորեն զիջեց դիրքերն ու թույլ տվեց մրցակցին տիրել նախաձեռնությանը: Չնայած կազմակերպած գրոհներին` հայկական թիմը չէր կարողանում դիպուկ նետումներ կատարել: 

 

Հանդիպումն ավարտվեց 66:83 հաշվով, ու Հայաստանի ընտրանին նախընտրական A խմբում գրավեց 3-րդ հորիզոնականը` դուրս մնալով հետագա պայքարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին