Ապրիլ 26, 2024
11463 դիտում

Ռոլան Գարոսի եզրափակչում կմրցեն Վավրինկան ու Նադալը


Լուսանկարը` AP


Հայտնի են Ռոլան Գարոսի եզրափակչի զույգերը:

Երրորդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում հաղթել է ATP աղյուսակը գլխավորող Էնդի Մարրեյին:

 

Գրեթե 5 ժամ տեւած դիմակայության ժամանակ գրանցվել է 6:7, 6:3, 5:7, 7:6 եւ 6:1 հաշիվ: Շվեյցարացին դուրս է եկել եզրափակիչ ու մրցելու է Ռաֆա Նադալի հետ:

 

Նադալը կիսաեզրափակիչում ավելի հանգիստ հանդիպում է ունեցել: Դոմինիկ Թիմին իսպանացին հաղթել է 6:3, 6:4, 6:0 հաշվիվ, իսկ պայքարը տեւել է 2 ժամ:

 

Ռոլան Գարոսի եզրափակիչներում Նադալը խաղալու է արդեն 10-րդ անգամ, իսկ իսկ Մեծ Սաղավարտի խաղարկության եզրափակիչներում ՝ 22-րդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին