Մայիս 06, 2024
exclusive
5587 դիտում

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 4 լողորդ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 14-30-ը Բուդապեշտում կայանալիք լողի Աշխարհի առաջնությանը 4 լողորդներ են մասնակցելու:

Mediamax Sport-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասել է է, որ ԱԱ-ում հանդես են գալու Վահան Մխիթարյանը (50 մ ազատ ու բաթերֆլայ ոճ) եւ Վլադիմիր Մամիկոնյանը (100 մ ազատ ոճ):

Կանանց  պայքարում Անի Պողոսյանը մրցելու է 50 մ թիկնալողում եւ ազատ ոճում, իսկ Ելենա Եսայանը՝ 50 եւ 100 մ ազատ ոճում:

Հուլիսի 23-30-ը Հունգարիայի Գիոր քաղաքում կայանալիք պատանեկան ամառային Օլիմպիական փառատոնին էլ մասնակցելու են Արթուր Բաղդասարյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Լողորդները մարզվելու են Երեւանում, իսկ մյուս ամիս հավաք են ունենալու Ծաղկաձորում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին