Ապրիլ 26, 2024
2346 դիտում

ԵԱ-ում հայ սամբիստները շարունակում են մեդալներ նվաճել


Լուսանկարը` fias.org


Պրահայում շարունակվում են սամբոյի պատանիների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունները:

Մրցումային 2-րդ օրը նույնպես Հայաստանի հավաքականի սամբիստները հաջող են հանդես եկել ու մեդալներ նվաճել:

Երիտասարդների պայքարում մինչեւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել ոսկե մեդալ:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80կգ):

Գասպար Հայրապետյանը (52 կգ), Սերգեյ Պողոսյանը (65 կգ), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ) եւ Արթուր Մանուկյանը (52 կգ) կանգնել են պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Հայաստանի հավաքականներն առայժմ նվաճել են 12 մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին