Ապրիլ 26, 2024
2379 դիտում

Նիկշա Բավցեւիչը մեծ հույսեր է կապում Հայաստանի բասկետբոլի թիմի հետ


Լուսանկարը` http://sportnet.rtl.hr


Հայաստանի տղամարդկանց հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցեւիչը մեծ հույսեր է կապում հայ բասկետբոլիստների հետ:

«Մեր հաղթաթուղթը միասնականությունը պետք է լինի: Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, որը բարձրակարգ մարզիկ է: Հավաքականի մյուս խաղացողների մասին էլ տեղեկացված եմ»,- բասկետբոլի ֆեդերացիային ասել է մարզիչը:

Բավցեւիչի խոսքով, եթե Հայաստանի հավաքականը ներուժ չունենար, չէր գլխավորի այն: Նա համարում է, որ արդեն անցել է այն ժամանակը, երբ հայ բասկետբոլիստները պետք է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հանդես գան:

«Մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի եւ այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին»:

Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մրցելու է Բոսնիա եւ Հերցեգովիայի, Սլովակիայի ու Շվեդիայի հետ: Մարիչը Բոսնիային է  խմբի ֆավորիտ համարում, իսկ Շվեդիան ու Սլովակիան լավ հավաքականներ են, որոնք հետ Հայաստանի ընտրանին կկարողանա պայքար ծավալել:

«Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի որ մյուս հավաքականներն այս առաջնություններում հանդես գալու մեծ փորձ ունեն, սակայն դա չի նշանակում, որ չենք պայքարելու»,- ավելացրել է Բավցեւիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին