Ապրիլ 26, 2024
1940 դիտում

Հայաստանը կմասնակցի Հատուկ օլիմպիադաների Աշխարհի խաղերին


Լուսանկարը` schladming-dachstein.at


Մարտի 14-25-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայանալիք Հատուկ օլիմպիադաների Աշխարհի ձմեռային խաղերում Հայաստանը ներկայացնելու է Սիփան Ծաղկյանը:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող մարզիկը հանդես է գալու 50 ու 100 մ դահուկավազքում:

Մեկ շաբաթվա ընթացքում անցկացվող մրցումներում տարբեր երկրներ ներկայացնող մտավոր խնդիրներ ունեցող հազարավոր մարզիկներ հնարավորություն են ստանալու ցուցադրելու իրենց հմտություններն ու կարողությունները:

Խաղերն անցնկացվում են 2 տարին մեկ՝ ամառային ու ձմեռային Օլիմպիական խաղերի միջակայքում: 2015-ին մրցաշարը հյուրընկալել էր Լոս Անջելեսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին