Ապրիլ 27, 2024
2559 դիտում

Լիլիթ Մկրտչյանը հրաձգության ԵԱ-ի արծաթե մեդալակիր է


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Սլովենական Մարիբոր քաղաքում շարունակում է ընթանալ հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը: Մարզուհին վազող թիրախ նորմալ վազք մրցաձեւում կանգնել է պատվոհարթակի երկրորդ աստիճանին` նվաճելով ԵԱ-ի արծաթե մեդալ:

 

Եվրոպայի առաջնությունում Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ հանդես են գալիս 13 հրաձիգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին